Jump to content

Սիլվի և Բրունո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիլվի և Բրունո
անգլ.՝ Sylvie and Bruno
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրֆենթեզի
Ձևվեպ
ՀեղինակԼուիս Քերոլ
Երկիր Միացյալ Թագավորություն
Բնագիր լեզուանգլերեն
ՆկարազարդողHarry Furniss?
ՀրատարակչությունMacmillan Publishers
Հրատարակվել է1889
 Sylvie and Bruno

«Սիլվի և Բրունո», անգլիացի գրող, բանաստեղծ Լուիս Քերոլի վեպերից. վերջնական տարբերակը հրատարակվել է 1893թ. հեղինակի կենդանության օրոք։

Ստեղծագործությունն ունի երկու հիմնական սյուժե, որոնցից մեկը ներկայացնում է տվյալ ժամանակահատվածի (վիկտորյական դարաշրջանի) իրական զարգացումները, իսկ մյուսը՝ հեքիաթային աշխարհը։ Եթե հեքիաթի սյուժեն լի է նոնսենսային տարրերով և չափածո տողերով (ինչպես «Ալիսը հրաշքների աշխարհում» վեպի մեջ է), վիկտորյական դարաշրջանի Բրիտանիան պատկերող իրադարձությունները ամբողջանում են որպես սոցիալական վեպ, որի հերոսները ներգրավված են տարբեր հղացքներ և կրոնի, հասարակության, փիլիսոփայության և բարոյականության տարբեր կողմերի քննարկման մեջ։

Սկզբնաղբյուր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի հիմքում ընկած են երկու ստեղծագործություն՝ «Սիլվի փերին» և «Բրունոյի վրեժը», որոնք առաջին անգամ հրապարակվել են 1867թ. Judy's Magazine պարբերականում։ Մի քանի տարի անց Քարոլի մոտ միտք հղացավ այս ամենը միավորել ավելի երկար ստեղծագործության մեջ, որի մնացած մասը հավաքել էր հիմնականում տարիներ ընթացքում արված երկպոսությունների և մտքերի գրառումից (ինչը հետագայում իր գործի երկրորդ հատորի ներածության մեջ նա որպես «գրականություն» վկայակոչեց)[1]։

Լուիս Քերոլն ի սկզբանե նախատեսում էր ստեղծագործությունը հրապարակել մեկ հատորով, սակայն հաշվի առնելով երկար սյուժեն՝ այն ի վերջո բաժանում է երկու մասի, որոնցից յուրաքանչյուրը լույս է տեսնում համապատասխանաբար 1889-ին և 1893-ին[2]:

Առաջին գրքի սկզբում ներածական պոեմ է, որտեղ ակրոստիքոսի տեսքով ներկայացված է Քերոլի մանկության ընկերներից Իսա Բոումանի անունը[3][4]։

Համառոտ սյուժե

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուժեի նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուժեի հիմքում երկու թեզ է ընկած՝ պահակություն անող Ուորդեն Աութլենդի և Կանցլերի կողմից Աութլենդի պահակի դեմ ձեռնարկված դավադրությունը և երիտասարդ բժիշկ Արթուրի սերը Լեդի Մյուրիելի հանդեպ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Robson, Catherine (2001). Men in wonderland : the lost girlhood of the Victorian gentleman. Princeton, N.J.: Princeton University Press. ISBN 0-691-00422-6. OCLC 45102925.
  2. Silver, Carole G. (1999). Strange and secret peoples : fairies and Victorian consciousness. New York: Oxford University Press. ISBN 978-0-19-802846-8. OCLC 559912687.
  3. CAPITULUM LXXII. Peeters Publishers. 2019 թ․ հոկտեմբերի 29. էջեր 248–272.
  4. Gardner, Martin (1996). The universe in a handkerchief : Lewis Carroll's mathematical recreations, games, puzzles, and word plays. Lewis Carroll. New York: Copernicus. ISBN 0-387-94673-X. OCLC 33946924.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիլվի և Բրունո» հոդվածին։